ՌԴ ԱԳ փոխնախարարը Ռուսաստանում Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
04.02.2021 | 21:35
ՌԴ ԱԳ փոխնախարար Անատոլի Ռուդենկոն փետրվարի 4-ին ընդունել է Ռուսաստանում Շվեյցարիայի դեսպան Քրիստինա Մարտի Լանգին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են, ի թիվս այլ հարցերի, ԱՊՀ տարածքում, այդ թվում Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:
Օրեր առաջ Հայաստան ներմուծվեց Ադրբեջանից ուղարկված բենզինի առաջին խմբաքանակը: Ընդ որում, հայտարարվեց, որ ներմուծվել է բարձրակարգ՝ АИ95 տեսակի բենզին:
Անդրադառնանք այս տնտեսական ակցիային առանց աշխարհաքաղաքական չափման՝ չոր թվերով ու փաստերով:
Ադրբեջանում գործում է դեռևս 1976-ին շահագործման հանձնված Բաքվի Հ. Ալիևի անվան նավթավերամշակման գործարանը, որը պարբերաբար, գրեթե երկու տարին մեկ անգամ, կանգնեցվում է վերանորոգման նպատակով...